10 01 2025

Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող

Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող

Նայեք Ադրբեջանի այս ստոր դիկտատոր Ալիևին, որը ձերբակալում է լրագրողների, գիտնականների, ակտիվիստների, նույնիսկ Ադրբեջան ժամանած եվրոպացի քաղաքացիների։ Նա խոշտանգում է բանտարկյալներին, միլիարդներ է գողանում պետական բյուջեից, մինչդեռ ժողովուրդն ապրում է աղքատության մեջ։ Այս մասին գրել է ադրբեջանցի լրագրող Նուրլանա Խալիլը։

«Իր կոռումպացված լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է և պետք է կործանվի»։ Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը Ալիևի օրոք»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ