30 12 2024

Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան

Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կեսգիշերից անց միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներով վերադարձանք Հայաստանի Հանրապետության առաջնագծի տարբեր ուղղություններից։

Տավուշից մինչեւ Սյունիք, ավանդույթի համաձայն, մեր գործընկերների հետ՝ ՀՅԴ մարզային կառույցների ներկայացուցիչների, բարձրագույն հրամանատարական կազմի սպաների ուղեկցությամբ այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին։ Հայտնեցինք մեր երախտագիտությունը Հայաստանի ամենապատվաբեր առաքելության՝ Հայրենիքի պաշտպանության գործին իրենց ներդրման համար։

Տարբեր եղանակային պայմաններում, տարբեր ռազմավարական իրավիճակներում նրանք կատարում են իրենց ՀԵՐՈՍԱԿԱՆ ծառայությունը։

Ջերմ զրույցներ, երբեմն գործնական, առարկայական քննարկումներ դիրքերում, մարտական հենակետերում, այս ամենը դարձել է մեր խմբակցության գործընկերների համար առօրյա կյանք։

Հրաժեշտ տալուց բոլոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին հղում էինք ջերմ մաղթանքներ ու վստահնեցում, որ իրական ՀԵՐՈՍԸ նրանք են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ