Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ջրային պարեկային ծառայության աշխատակիցները գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։
Հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։
Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ, 54կգ «Սիգ» տեսակի ձուկ։
Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։
Հունվարի 9-ին, ժամը 2։15-ի սահմաններում Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410կգ ապօրինի որսված «Սիգ» տեսակի ձուկը դիմել են փախուստի։
Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը