09 01 2025

Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն

Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն

«Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն»,- հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։ 

«Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։

Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր»,- նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ