«Երևանի քաղաքապետարանը շարունակաբար հայտարարությամբ է հանդես գալիս՝ վարորդների ներգրավման անհրաժեշտությամբ։ Ես անկեղծ ասեմ հա՛մ մի կողմից այն երևույթը կա, որ մենք լրացուցիչ վարորդների ներգրավման կարիք այնուամենայնիվ ունենք, բայց մենք մի կողմից հա՛մ ունենք այդ կարիքը, բայց մյուս կողմից ունենք նաև ստանդարտ, որին պետք է համապատասխանեն մեր վարորդները»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով հանրային տրանսպորտի գրաֆիկի խախտումների հետ կապված հարցին։
Փոխքաղաքապետը համոզմունք է հայտնել, որ մինչև փետրվարի 1-ը կլուծեն վարորդների համալրվածության հարցը, սակայն չբացառեց, որ նույնիսկ այդ դեպքում կլինեն տրանսպորտի ուշացումներ։
մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը