08 01 2025

Կալիֆոռնիայի նահանգապետը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

Կալիֆոռնիայի նահանգապետը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի որոշ հատվածներում տարհանումներ են սկսվել մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Դրանց տարածմանը նպաստում է ուժեղ փոթորիկը՝ ստեղծելով բնակիչների կյանքի համար վտանգավոր պայմաններ, գրում է cbsnews.com-ը։

Տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։

Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ