19 12 2024

Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության որոշումը․ Մարության

Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության որոշումը․ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

երեկ ՔՊ իշխանության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես թվերով եւ փաստերով փոխանցեցի ձեր պահանջը՝ Երեւանում հանրային տրանսպորտը կարող է 100 դրամ սակագնով նորմալ աշխատել եւ զարգանալ։ Իմ ընդդիմախոսը ոչ մի փաստարկված պատասխան չտվեց մեր տեսակետին։ Նա նաեւ, փաստորեն, հրաժարվեց չեղարկել տրանսպորտի թանկացման որոշումը։

Հիմա, մեր իրականացրած ստորագրահավաքի արդյունքում եւ երեկվա բանավեճի արդյունքում պահանջո՛ւմ ենք, այս անգամ ՔՊ իշխանության վերնախավից, հրաժարվել տրանսպորտի անհիմն թանկացումից եւ պահպանել 1 ուղեւորության համար մինչև 100 դրամ սակագինը։

Եթե այս պահանջն անտեսվի, կստացվի, որ ՔՊ-ն արհամարհում է հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնը։ Այդ դեպքում մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության կայացրած որոշումը եւ բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ։

Եվ մենք միանալու ենք այդ բոյկոտին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ