13 11 2024

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել: 19-ամյա զինծառայողի մարմինը հայտնաբերվել է ժամը 15։00-ի սահմաններում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Պաշտպանության նախարարությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի տարածել։

Լրագրող Սյուզի Բադոյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Էսօր էլ էս լույս տղու գլուխն են կերել` բանակում:

7 ամսվա զինծառայող Նարեկ Գրիգորյանն Արտաշատից է: Ծնողների միակ որդին:

Պապիկյանի ղեկավարած հրամկազմը մեզ վերադարձնում է նախնադարի մարդակերության շրջան:

Ի դեպ, ՊՆ-ի լուրը հայտնել է սգավոր մորը, ծնողները ողբում են, իսկ ՊՆ-ն լայաղ չի անում իր քերթած բանակի վատ լուրը անգամ հանրայնացնի:

Սրանց հանեք, որ մարդ չմեռնի էլ:

Լուսահոգի Արմենի պատգամն էր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ