Երևանի իշխանությունը որոշել է 2025թ. հունվարի 1-ից ուղևարձի գինը թանկացնել մինչև 300 դրամ: «Մայր Հայաստանը» դեմ է այդ որոշմանը և հանդես է եկել աննախադեպ քաղաքացիական նախաձեռնությամբ՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման, ըստ որի՝ տրանսպորտի առավելագույն գինը պետք է լինի 100 դրամ: Այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց․
«Սա աննախադետ քաղաքացիական նախաձեռնություն է, բայց ամեն ինչ առաջին անգամ է լինում։ Մենք ցույց ենք տալիս քաղաքացիներին, որ այս գործիքն էլ ենք օգտագործում։ Մենք ասում ենք՝ սիրելի երևանցիներ, դուք մեր օգտին քվեարկել եք, տվել եք համապատասխան քանակի ձայներ, իհարկե ցավալի է, որ քիչ եք մասնակցել, բայց ամեն դեպքում մենք բոլորի շահերը պաշտպանում ենք։ Հիմա, օգնեք մեզ, նորից տվեք ձեր քվեն այն առումով, որ ուղղակի ստորագրեք, դուք ուրիշ բան մի արեք այս պահին։ Ստորագրեք, որպեսզի մենք ճնշենք այս իշխանություններին, որպեսզի ձեր շահերը պաշտպանվի։ Մենք նորից դիմում ենք քաղաքացիների օգնությանը։ Ուրիշ ուժ չկա։ Էդ քաղաքացիների օգնությունը մեզ կտա էն ուժը, որով մենք ուժի լեզվով կխոսենք քաղաքային իշխանությունների հետ և կպարտադրենք նրանց հրաժարվել հակաժողովրդական որշումից, որը իրենք կայացրել են»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը