23 10 2024

Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի ՀՀ-ի արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան

Կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի ՀՀ-ի արդարացի, օրինական շահերի մասին. Դանիելյան

 

Ադրբեջանում, անգամ դրանից դուրս կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ գոնե մեծ զգուշավորությամբ արտահայտվի Հայաստանի անգամ արդարացի, օրինական շահերի մասին։ Այս մասին գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Պատասխանը հանրահայտ է, բայց քիչ, շատ քիչ է խոսվում դրա ակունքների մասին։ Երբ տարիներ առաջ օրինագիծ էի ներկայացնում օտար աղբյուրներից սնվող ՀԿ֊ների ֆինանսական գործունեության թափանցիկության մասին, խորհրդարանի մեծ մասը դեմ էր, իսկ հիմա ի՞ նչ են մտածում։ Վրաստանը գոնե մեծ ուշացումով փորձեց կանխել պետականությունը ՀԿ֊ների դեմքով օտարին սահուն հանձնելու աղետը։ Այդ երկրում լուրաքանչյուր 150 հոգու մի ՀԿ է բաժին հասնում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ