ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի արտահոսք է տեղի ունեցել, որոնք վկայում են Իրանի դեմ Իսրայելի առաջիկա օպերացիայի մասին։ Հայտնում է CNN-ը։
«Հույժ գաղտնի» մակագրությամբ փաստաթղթերի հրապարակման մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է AXIOS-ը CNN-ի զրուցակիցներից մեկը հաստատել է այդ փաստաթղթերի իսկությունը։
Դրանցում մանրամասն նկարագրվում են այն միջոցառումները, որոնք, ինչպես պնդում են, իրականացվել են վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի մի քանի բազաներում։ Մասնավորապես, խոսքը ժամանակակից զինամթերքի տեղափոխման մասին է, որոնք, համաձայն աղբյուրի, նախատեսված են Իրանի վրա հարձակման համար։
CNN-ը նշում է, որ թղթերը պարունակում են գծանշումներ, որոնք ցույց են տալիս, որ դրանք կարող են տեսնել միայն ԱՄՆ-ն ու հետախուզական դաշինքում նրա դաշնակիցները՝ Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան:
Վաշինգտոնի կողմից անցկացվող հետաքննության շրջանակներում ստուգվում է, թե ով է հասանելիություն ունեցել փաստաթղթին, որը ենթադրաբար դուրս է եկել Պենտագոնից։
Ցանկացած նման արտահոսք ինքնաբերաբար ենթադրում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննություն Պենտագոնի և ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ համատեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը