17 10 2024

Մարդը 1, 2, 3, 4, 5 անարդարության բախվելով, ասում ա՝ ես ինչ ունեմ ինձ կապող էս երկրի հետ․ Փաշինյան



 

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մենք անընդհատ կենացներ ենք ասում՝ Սփյուռքը գա և այլն, Սփյուռքի ներուժը նենց անենք գան։ Ինչի՞ համար գան։ Ասենք կներեք էլի, էդ ո՞վ ա Բրյուսելում կյանքը հանդարտ մեր չափանիշներով գալու գնա ապրի Մովսես գյուղում կրակոցների տակ։ Համենայնդեպս, ցույց տվեք 10 դեպք 30 տարվա ընթացքում, որ տեղի ա ունեցել։ Գուցե 30 տարվա ընթացքում 10 էդպիսի դեպք հնարավոր լինի գտնել, 15, լավ, 20։ Մենք պետք է առերեսվենք էս խնդիրների հետ։ Արդարություննա ժողովրդագրության անբաժանելի մասը, որովհետև մարդը մեկ, երկու, երեք, չորս, հինգ անարդարության բախվելով, ասում ա՝ եթե իմ երկրում իմ տանը ես չեմ կարա իմ իրավունքները պաշտպանեմ, ես ինչ ունեմ կապող էս երկրի հետ։ Ժողովրդավարությունն ա, օրինականությունն ա, կարգուկանոնն ա, իրավակարգն ա, անվտանգությունը՝ ներքին և արտաքին»։  

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ