07 10 2024

«Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել

«Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել

 

«Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել։ Այս մասին հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը․

«Ի պատասխան Ձեր հարցերի՝ կապված Իսակովի 29/1 գործող «Դոմուս» կահույքի խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի, տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։

Հավելեմ, որ Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»։

Իր հերթին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում հատնեց, որ «Դոմուս»-ում հակահրդեհային համակարգ չկար։

«Վնասների չափի մասին այս պահին տեղեկություն հայտնել չեմ կարող։ Քննչական գործողություններ են իրականացվելու, գործողությունների արդյունքում կնշանակվեն բազմաթիվ փորձաքննություններ՝ սկսած հրդեհի առաջացման պատճառներից, գույքի, շինության արժեքի հետ կապված»,- ասաց նա՝ նշելով, որ պայթյուն չի եղել, ընթացքում ընդամենն ապակի է պայթել՝ տաքացման հետևանքով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ