ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է Սահմանադրության օրվա կապակցությամբ ստացած պարգևավճարով մարել իր հիփոթեքի մի մասը։
«Իմ կյանքի նվաճումներից մեկն է, որ 62 տարեկանում հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռևս ունեմ 50 հազար դոլար բանկերին պարտք։ Պարգևավճարը կուղղեմ այդ գումարի պակասեցնելուն»,-24news-ին տված հարցազրույցում ասել է Հովիկ Աղազարյանը։
Նա նշել է նաև, որ ընդդիմադիր պատգամավորների 99 տոկոսի համար պարգևավճարները նշանակություն չունեն, նրանք գումարի խնդիր չունեն, իսկ իշխանությունը դրա կարիքը ունի»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը