02 10 2024

Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել․ Իրանի ԱԳՆ

Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել․ Իրանի ԱԳՆ

Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ այս գործողությունը կարող է վերականգնել աշխարհաքաղաքական զսպումը տարածաշրջանում։

«Մեր զինված ուժերը պատրաստ են սիոնիստական ռեժիմի հնարավոր գործողություններին: Սիոնիստական վարչակարգի և նրա կողմնակիցների ցանկացած նոր գործողություն Իրանի կողմից կարժանանա ավելի կոշտ արձագանքի, և այդ մասին ես տեղեկացրել եմ  երեկ երեկոյան իմ հեռախոսազանգերում», - ասել է Արաղչին:

Նա հավելել է, որ պաշտոնական Թեհրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը պաշտպանության իրավունք ունի, սակայն մտադիր չէ շարունակել գործողությունը:

«Մենք նաև Ամերիկային  զգուշացրել ենք հետ քաշվել և չմիջամտել... Ես գալիք օրերը պայծառ եմ տեսնում։ Հակամարտության հավանականություն կա, սակայն մեր ուժերը լիովին պատրաստ են։ Անցած գիշեր մենք թիրախավորել ենք միայն ռազմական և անվտանգության թիրախները, և ի տարբերություն իսրայելցիների, չենք մտել հանրային դաշտ։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին աստիճանաբար որոշակի կայունություն կտեսնենք տարածաշրջանում»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ