«Սահմանազատման գործընթացների հետ կապված հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա։ Դեռ պետք է կանոնակարգի հետ կախված ներպետական ընթացակարգերն ավարտենք»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է:
Մ.Գրիգորյանը նշեց, որ սահմանազատման գործընթացն ու սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավորվածության հիմնական նպատակն է, որպեսզի բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտել լուծում ստանան։
Հարցին՝ քննարկումների ժամանակ անդարդարձ եղե՞լ է Ջերմուկի մոտակայքից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը, Մ. Գրիգորյանն ասաց. «Ես չեմ կարող մեկնաբանություններ տալ, ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր, հրապարակային։ Առանձին մեկնաբանություններ չեմ տալու հիմա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը