25 09 2024

Իսրայելը հրթիռակոծում է Լիբանանի հիվանդանդանոցների ճանապարհները

Իսրայելը հրթիռակոծում է Լիբանանի հիվանդանդանոցների ճանապարհները

Լիբանանը մեծ դժվարությամբ է կարողանում դեղորայք ու բժշկական պարագաներ մատակարարել հիվանդանոցներին, քանի որ իսրայելական կողմը հրթիռակոծում է ճանապարհները, «Ռիա Նովոստի»-ին ասել է Լիբանանի դեղագործների միության նախագահ Ջո Սալլումը։

«Դեղորայքի առկայության հետ կապված խնդիրներ չկան։ Դժվարություններ կան գրոհի ենթարկվող շրջաններում դեղորայքն ու բուժպարագաները  հիվանդանոցներ և դեղատներ հասցնելու հարցում, քանի որ շատ ճանապարհներ այժմ արգելափակված են»,- ասել է նա:

Նրա խոսքով՝  հիվանդանոցներին հրահանգ է իջեցվել՝ դեղերի օգտագործումը ռացիոնալ դարձնել, որպեսզի պաշարները հնարավորինս երկար բավանակացնեն։

Իսրայելական օդուժը մի քանի օր է՝ զանգվածային հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ, տուժում են խաղաղ բնակիչները, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 558 զոհի և 1835 վիրավորի մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ