12 09 2024

Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր

Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը։

 Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ