Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է.
«ՆՈՐԻՑ ԼՈՒՐԵՐ ԱՎԻՐՅԱՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՑ
Այսօր էլ Զեյթունում են շենք պայթեցրել (?), առանց հարակից շենքերի բնակիչներին նախազգուշացնելու, առանց ինչ-որ մեկին տարհանելու, կարծես անապատում են աշխատում...»:
Դավիթ Հայրապետյանի հրապարակած տեսանյութից երևում է, որ փլվող շենքից ոչ հեռու մարդիկ են կանգնած, որ ինչ-որ պահից սկսում են փախնել ու մեքենաներ կան կայանած...»
«Ազգային Ճակատ» տելեգրամյան ալիքն էլ գրել է, որ քանդել են ՊԵԿ նախկին շենքը։
«Պայթեցման ընթացքում տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա։ Բնակիչների խոսքով՝ անգամ ճանապարհը չէ փակ»,- նշված է տելեգրամյան ալիքում։
Նշենք, որ քանդել են ՊԵԿ նախկին շենքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը