30 08 2024

Հայաստանը հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն․ ԱԳՆ

Հայաստանը հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

«Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն տարվել են և զրկվել իրենց իրավունքներից: Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն», - այս մասին ասվում է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականից օգոստոսի 30-ը սահմանված է որպես Բռնի անհետացումների զոհերի օր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ