ՇՄՆ «Հիդրոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են.
«Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի և 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը