Armlur.am-ը գրում է. «Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները պարզել են, թե Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից ինչ են նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Ըստ շենքի բնակիչների՝ պարզվել է, որ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։
ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ գիշեր արտառոց դեպք էր եղել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեում։ Շենքի 9-րդ հարկի բնակիչը, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, տանից իր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Երեկ ողջ գիշեր իրավապահ համակարգը փնտրում էր կատարողին ու արդյունքում ձերբակալել են 71-ամյա տարեց տղամարդու։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը