19 08 2024

Փաշինյանն ասում է՝ «Ալիևը երդվացել է՝ գերի չունի», սատկես դու էլ, Ալիևն էլ. Անհետ կորածի քույր



Այսօր՝ օգոստոսի 19-ին, Բաքվում պահվող հայ գերիների ու անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

«Ես բնիկ արցախցի եմ, կորցրել եմ ամեն ինչ, հայրենիքս չես կարում վերադարձնես, ծախել ես, լափել ես, գոնե եղբորս բեր: Հանդիպել եմ Փաշինյանին երկու-երեք ամիս առաջ, ասել է՝ «ձեզ ուրիշ երեխա չունեք, գնացեք տուն ուրիշ երեխեքի մասին մտածեք», իրա 4 երեխու մեկը, որ կորի, ինքը չի մտածելու՝ ո՞ւր է իմ Աշոտիկը: Կարող է ինքն իր երեխեքի մասին չի մտածում, կարող է իր երեխան գնա-չգա՝ չի մտածում, բայց իմ մաման 74 տարեկան կին է, ամեն օր լույսը բացվում է, սպասում է՝ դուռը բացվի, եղբայրս մտնի»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած համարվողներից մեկի քույրը:

Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերիներին, հակառակ պարագայում վերանայել COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ մինչև բոլոր հայ գերիների ազատ արձակումը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ