16 08 2024

ՔՊ-ական գյուղապետի եղբայրը սպանություն է կատարել ու հեռացել երկրից․ «Հրապարակ»

ՔՊ-ական գյուղապետի եղբայրը սպանություն է կատարել ու հեռացել երկրից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ին հայտնի են դարձել Վահրամաբերդում տեղի ունեցած սպանության մանրամասները:

6 օր առաջ՝ օգոստոսի 9-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ Վահրամաբերդի ՔՊ-ական գյուղապետ Սարո Հովհաննիսյանի եղբայրը՝ Զորի Հովհաննիսյանը, իր հետ վիճաբանության վայր բերած հրացանով սպանել է Ա. Թառլոյանին, նստել մեքենան ու հեռացել դեպքի վայրից: ՔՊ-ական գյուղապետի եղբայրը սպանությունը կատարելուց հետո հեռացել է երկրից:

Դեպքի վայրում եղել են տեսախցիկներ, որոնք արձանագրել են կատարվածը: Hraparak.am-ի աղբյուրը պատմել է, որ սպանվողի եւ սպանողի հարաբերությունները վաղուց են լարված եղել՝ գումարային հարցերի շուրջ։

Ավելին, իրավապահներն այդ մասին տեղյակ են եղել, ոչինչ չեն ձեռնարկել։ Ի վերջո, վեճն ավարտվել է ողբերգությամբ:

Փաստորեն, ՔՊ-ական պաշտոնյայի եղբայրը, սպանություն կատարելուց հետո, հանգիստ լքել է երկիրը։

Հատկանշական է, որ ՔՊ-ականների մասնակցությամբ նմանատիպ դեպքեր սկսել են հաճախակի լինել:

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ