09 08 2024

2 տուն, 1 բնակարան, 5 հողամաս, որոնցից մեկը՝ Ծաղկաձորում․ Էլ ինչ են հայտարարագրել Քյարամյանն ու նրա կինը

2 տուն, 1 բնակարան, 5 հողամաս, որոնցից մեկը՝ Ծաղկաձորում․ Էլ ինչ են հայտարարագրել Քյարամյանն ու նրա կինը

«Փաստինֆո»-ն գրում է.

Հայաստանի ամենաերիտասարդ և ամենաապահովված պետական պաշտոնյան՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը նույնպես էապես բարելավել է իր ֆինանսական եկամուտները գործող իշխանության օրոք։

2019-ին, երբ դեռ Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալ էր՝ Քյարամյանը հայտարարագրել էր մոտ 2,2 մլն դրամ տարեկան եկամուտ, իսկ նրա դրամական միջոցները հասնում էին 30 մլն դրամ և 48 հազար դոլար։

Մինչդեռ 2023 թ-ին նրա հայտարարագրած եկամուտները գերազանցել են 27,8 մլն դրամը, որից 27,5 մլն դրամը եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, իսկ 632 դոլարը՝ տրված փոխառությունների դիմաց ստացած գումարն է։

Նա նաև հայտարարագրել է 50 հազար դոլար և 52 մլն դրամ կանխիկ գումար, իսկ նրա բանկային հաշիվը տարեվերջին կազմել է 1 մլն 84 հազար դրամ։

2023թ-ին նա հայտարարագրել է նաև 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը Երևանի Քանաքեռ-ԶԵյթուն համայնքում, մյուսը՝ Գեղարքունիքի Երանոս համայնքում, մեկ բնակարան Քանաքեռ-Զեյթունում, ինչպես նաև 5 հողամաս, որոնցից 3-ը Երանոս համակայնքում, մեկը՝ Ջրվեժում, մեկը՝ Ծաղկաձորում։

Հատկանշական է, որ թեև ըստ հայտարարագրի՝ բնակարանը նա ձեռք է բերել դեռ 2010 թ-ին, սակայն 2019 թ-ին ներկայացրած հայտարարագրում այս բնակարանի մասին որևէ տեղեկություն չկա։

Քյարամյանը նաև հայտարարագրել է տարվա ընթացքում կատարած խոշոր ծախսերը, որից 3,5 մլն դրամն ուղղվել է հանգստի կազմակերպմանը, իսկ 2.2 մլն դրամը ուսմանն ուղղված ծախսեր են։

Հատկանշական է, որ Քյարամյանի որևէ տեղ չաշխատող կինը 2023 թ-ին հայտարարագրել է 47 հազար դոլար և 29 մլն դրամ կանխիկ գումար, 2 բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա 198 հազար և 133 հազար դրամ է։

Նրա կինը նաև հայտարարագրել է նաև 6 բանկային ավանդ, որոնցից երեքը դրամային են՝ 1.2 մլն դրամ, 2 մլն դրամ, 188 հազար դրամ, ևս 3-ը՝ դոլարային են՝ 12 287, 4 323 և 3 567 դոլար։

Տարվա ընթացքում բանկային ավանդներից ստացած նրա եկամուտը կազմել է 243 հազար դրամ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ