02 08 2024

Թուրքիայում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցը

Թուրքիայում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցը

Ուրբաթ օրը Թուրքիայում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը: Կարգավորող մարմինը չի ներկայացրել նման որոշման պատճառները:

Սոցիալական ցանցը ուրբաթ առավոտից անհասանելի է թե բջջային սարքերից, թե համակարգիչներից։

«Օգոստոսի 2-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմամբ արգելափակվել է մուտքը Instagram.com»,- ասել է կարգավորող մարմինը:

Արգելափակման պատճառներն ու տեւողությունը չեն նշվում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հուլիսի 31-ին դատապարտել է սոցցանցին այն բանի համար, որ նա «ակտիվորեն խոչընդոտում է» օգտատերերին ցավակցական հաղորդագրություններ հրապարակել՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն։

Ալթունը սոցիալական ցանցի գործողություններն անվանել է գրաքննության դրսեւորում և խոստացել է պաշտպանել խոսքի ազատությունը՝ քայլեր ձեռնարկելով այն հարթակների դեմ, որոնք բազմիցս ապացուցել են, որ ծառայում են «անարդարության գլոբալ շահագործող համակարգին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ