Այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության շենքի մոտ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը նշեց․
«Հարկատուներ են ահազանգում, ասում են սիրում ենք մեր հայրենիքը, ուզում ենք շենացնենք պետությունը, բայց կառավարության նախագծերից մեկով, ընդ որում չզեկուցվող, կարդում ենք տեսնում Ռուստամ Բադասյանը 2019 թվականին եղել է արդարադատության նախարար, ԴԱՀԿ-ից մի պաշտոնյայի, տեղակալին, պետի տեղակալին աշխատանքից ազատել է։ Հիմա էլ էդ մարդը դիմել է դատարան մեր հարկատուների հաշվից 50 մլն-ից ավել դրամ այդ մարդու պարապուրդի համար գումար են վճարել։ Հիմա մենք էդ հարկատուներին ի՞նչ ասենք»։
«Կա հարկադիր կատարման ծառայության ղեկավարը, տեղակալները, կա հստակ ընթացակարգ, որը կարգավորվում է հանրային ծառայության մասին օրենքով, երբ ղեկավարը փոխվում է մեկ ամսյա ժամկետ կա, որը նախատեսում է, որ կարող է նոր անձ նշանակվել։ Դա ուղիղ օրենքի պահանջ է։ Մնացածը չգիտեմ, գորխին ծանոթ չեմ։ Հաջորդ անգամ, որ հանդիպենք՝ այդ նույն հարցը կտաք»,- լրագրողին պատասխանեց Բադասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը