23 07 2024

Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերի վարչական ղեկավարներին ազատել են պատոնից դիպլոմ չունենալու համար․ Ոսկան Սարգսյան

Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերի վարչական ղեկավարներին ազատել են պատոնից դիպլոմ չունենալու համար․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԲՈՒՀ-ի դիպլոմ չեն ունեցել,իսկ դուք ունե՞ք
Օրերս համալրվեց բարձրագույն կրթության դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատված Տավուշի մարզի բնակավայրերի վարչական ղեկավարների թիվը։ Տավուշի մարզի՝ 1000 -ից ավել բնակիչ ունեցող 6 բնակավայրի վարչական ղեկավար օրենքի պահանջով ազատվել է պաշտոնից։ 6-ից 5-ը Ադրբեջանին սահմանակից գյուղերի վարչական ղեկավարներ էին։ Նիկոլ Փաշինյանը առանց բուհական դիպլոմի ավելի քան 6 տարի ՀՀ-ի վարչապետն է, նախկինում բենզինի լիցքավորող աշխատած․, Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող․ իր անձնական գործում իր սեռը <<արու>> գրած Դավիթ Սարգսյանը ավելի քան 5 տարի ղեկավարում է Դիլիջան քաղաքից և հարակից 6 գյուղերից բաղկացած Դիլիջան խոշոր համայնքը, իսկ սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարներին պաշտոնից ազատել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ