Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով հատկացված կառավարության պահուստային ֆոնդից 409 մլն 639 հազար դրամ ուղղել Հայաստանի ԱԱԾ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Այս որոշման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը