15 07 2024

Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. մաքսային կցորդ

Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. մաքսային կցորդ

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։

«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն անցակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում», - ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։

Կցորդը հիշեցրեց, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ