11 07 2024

Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ

Մեկ օրում երկրորդ վթարը՝ զինծառայողներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Կարուշ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:

Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, սակայն տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժինը, քանի որ տեղում պարզվել է, որ և՛ վարորդները, և վիրավորները ՀՀ ՊՆ զորամասի ծառայողներ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ