10 07 2024

ԿԳՄՍՆ-ն հաշվի չի առնում մասնագիտական համայնքի կարծիքը. հայտարարություն

ԿԳՄՍՆ-ն հաշվի չի առնում մասնագիտական համայնքի կարծիքը. հայտարարություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ22:03 10/07/2024ՀԱՅԱՍՏԱՆ

ԿԳՄՍՆ-ն հաշվի չի առնում մասնագիտական համայնքի կարծիքը, և անտեսում ավելի քան 6000 անձի պահանջները. Կոնսերվատորիայի Միասնական շարժում

Կոնսերվատորիայի Միասնական շարժումը ԿԳՄՍ նախարարությունից ստացել է Կոնսերվատորիայի դիմում-պահանջի`  ստորագրահավաքի պատասխանը։

Այս մասին հայտնում Կոնսերվատորիայի Միասնական շարժումը ՝ տեղադրելով պատասխանի տեքստը.

«ԿԳՄՍ-ն խուսափել է մեր պահանջին հստակ պատասխան տալ, հղում անելով «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքին։

Այս ոչինչ չասող տեքստը նշանակում է, որ
ա) ըստ էության նախարարությունը ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ընդունելու որևէ առաջարկություն, բողոք:

բ) Հաշվի չեն առնվում մի ամբողջ մասնագիտական համայնքի պրոֆեսիոնալ կարծիքը և ԱՆՏԵՍՎՈՒՄ ԵՆ ստորագրահավաքին մասնակցած 6290 անձի արդարացի պահանջները։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան տեղափոխելով և այլ բուհերի հետ միավորելով մեծ հարված է հասցվելու հայ ազգային մշակույթին և բարձրագույն երաժշտական կրթությանը և այդ քայլով ԿԳՄՍ-ն հետևողականորեն խախտում է ուսանողների և դասախոսների իրավունքները:

ՎՍՏԱՀ ԵՆՔ, որ մասնագիտական և ուսանողական ամբողջ համայնքը տալու է համապատասխան գնահատական և  չի թույլատրելու այս ծրագիրը իրականացնել»,- նշում են Կոնսերվատորիայի միասնակն շարժումից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ