Երևանում այսօր կրակոցներ են հնչել Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ, մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» Բ:
Կրակոցներ արձակողը բերման է ենթարկվել, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալն Էրեբունիում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» որդին է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացածը՝ Երևանի 27-ամյա բնակիչ Հարություն Ի․-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը