Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները՝ մշակութային ժառանգության պահպանումը և արցախցիների անարգել վերադարձը Արցախ։
«Արցախը 21-րդ դարում ենթարկվել է ցեղասպանության։ Ես երեք պատերազմ եմ տեսել, տեսել եմ «Գրադ», «Ալազան», «Սմերչ», այնուհետև դրանք փոխվել են ՏՈՍ-երի, Բայրաքթարի և ժամանակակից այլ զենքերի։ Ի՞նչ է՝ Արցախի բնակչությունը փորձադա՞շտ է։ Ինչո՞ւ հաշվի չեն առնում մեր իրավունքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցի կինը:
Նշենք, որ Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել Արցախի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը