Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները՝ մշակութային ժառանգության պահպանումը և արցախցիների անարգել վերադարձը Արցախ։
«Նիկոլը կեղծ գործարքներ է արել, խախտել է Սահմանադրությունը, Սահմանադրությամբ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է եղել, ո՞ւր է: Ուր ես Նիկոլ, որ ինքնագլուխ գործարքներ ես կատարել: Նա իրավունք չուներ արցախցու անունից՝ գործարքներ կատարելու, դա արցախցին է որոշում, իսկ ինքը արդեն որոշել է: Նիկոլ, լավ հիշիր, մենք չենք ներելու քեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցի կինը:
Նշենք, որ Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել Արցախի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը