Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով ճնշել Բաքվին ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումները՝ մշակութային ժառանգության պահպանումը և արցախցիների անարգել վերադարձը Արցախ։
«Ինչու իրավունք չունենք վերադառնալ մեր տուն, գնալ մեր գերզմանոցները, ո՞վ է որոշում մեր տեղը, որ մենք իրավունք չունենք գնանք մեր տուն: Ես երկու հատ տոուն ունեմ՝ հայրական եւ կողքի գյուղում էլ ամուսնացել եմ, այնտեղ էլ տուն ունենք: Հիմա մեկ տարի է՝ չեմ կարողանում իմ տուն գնամ: Իմ պապաս, իմ մեծ եղբայրը, որ արցախյան առաջին ազատամարտում զոհվել է, այնտեղ են: Ես ուզում եմ գնամ այնտեղ, ինչո՞ւ չեմ կարող, կա՞ մարդ, որ այս հարցին կարող է պատասխանել: Ո՞վ է իմ տեղը որոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեղահանված արցախցի կինը:
Հարցին՝ ինչո՞ւ չեն դիմում Հայաստանի կառավարությանը, այլ դիմում են ՄԱԿ-ին, ակցիայի մասնակիցն ասաց. «Հայաստանի իշխանություն չկա։ Ո՞վ է ասում Հայաստանի իշխանություն կա»։
Նշենք, որ Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել Արցախի բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը