«Ինչպես Տավուշի համար եմ ասել, այնպես էլ Մեղրիի համար եմ ասում՝ սա մեր հայրենիքի դարպասն է։ Ընդամենը 4 տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն ու երկար էին»,- Մեղրիի ու Ագարակի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ։ Մեր շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայրենահանձնումը կասեցնելու համար»,- ընդգծեց Սրբազանը։
Գործ ունենք մի ահռելի պետական կեղտոտ ապարատի դեմ, որի երազանքը փողն է ու պաշտոնը, իսկ ամենամեծ գործիքը՝ սուտն ու կեղծիքը, հավելեց Սրբազանը։
«Որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Այս պայքարն իշխանափոխությունից ավելին է, իշխանափախությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, մեր պայքարն արժեքների փոփոխության մասին է, մարդկանց վերադարձնելու հաշտության, արդարության ու ճշմարտության»,- ասաց նա։
«Հանձն եմ առել` մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց»,- հայտարարեց նա։
«Անկախ նրանից՝ ինչ կպատահի կյանքում, ո՛չ կուրանամ, ո՛չ կդավաճանեմ, հետևաբար, այդ հանձնառությունւը մեր շարժման դրոշն ու կնիքն է։ Ինձ համար սա նաև մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության հարց է։ Ես կուզեմ, որ յուրաքանչյուր մարդ այս ամենն անձնական դարձնի»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը