24 06 2024

Փաշինյանը ռազմավարական դիրքեր է հանձնել, իսկ իր գյուղում ամենաերկար բրդուճը կսարքեն․ լրագրող

Փաշինյանը ռազմավարական դիրքեր է հանձնել, իսկ իր գյուղում ամենաերկար բրդուճը կսարքեն․ լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանը ռազմավարական դիրքերն Ադրբեջանին է հանձնել, իսկ իր հայրենի Ենոքավանում խաղաղության ամենաերկար բրդուճն են սարքելու

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը: Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է։ Մարզպետարանը հայտնում է, որ «ՀայԲույս» Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը եւ դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից:

Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ապօրինաբար Ադրբեջանին է հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը վերահսկող սահմանային դիրքերը Կիրանցում, Ներքին Ոսկեպարում(Աշաղի Ասքիպարա), Բաղանիս-Այրումում, իսկ նրա պապական գյուղ Ենոքավանում պատրաստելու են խաղաղության ամենաերկար բրդուճը։ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծությունների մասին, Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ է առաջադրում ու սպառնալիքներ հնչեցնում, այդ պայմաններում խաղաղության ամենաերկար բրդուջ սարքելու համար առնվազն բույս՝ քոլ պետք է լինել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ