Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ մնացել են ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արծվիկ Մինասյանը, հրմշտոց սկսեց բողոքի ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև։ Ի նշան խաղաղ անհնազանդության, բողոքի ակցիայի մասնակիցները վեր պարզեցին իրենց ձեռքերը՝ կրկնելով հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված։
Այստեղ աղմուկ-աղաղակ է, Արծվիկ Մինասյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին մի քայլ հետ գնալ։ Ոստիկանության հորդորները խլանում են սուլոցների, բղավոցների մեջ։
Ոստիկանությունը հղի կանանց ու աղջիկներին զգուշացրեց դուրս գալ շարքերից ՝ հայտնելով, որ կիրառվելու են հատուկ միջոցներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը