Նիկոլ Փաշինյանն առավոտյան հեծանիվ է քշել մի խումբ մարդկանց հետ ու այդ մասին գրել ինստագրամի իր էջում։
«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվն ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»։
Հեծանիվի նկար է տեղադրել նաև ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ գրելով․ «Քանի դեռ քաղաքը քնած էր»։
Նշենք, որ Երեկ՝ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հավանաբար զբաղված լինելով հեծանվով, Նիկոլ Փաշինյանը հերթական աղետին դեռ չի արձագանքել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը