Հայաստանին որեւէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ այո, Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այս հայտնի չորս գյուղերի վերադարձը:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որեւէ սահմանազատման, առանց որեւէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը, եւ վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել արդեն իսկ Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցող եւ իրավական ուժ ունեցող սահմանագիծը եւ ըստ դրա Ալմա Աթայի պայմանագիրը հիմք ունենալով՝ ունենալ պետական սահման»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը