27 05 2024

Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են․ թե որ մեկինը՝ հայտնի չէ

Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են․ թե որ մեկինը՝ հայտնի չէ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկաններն, ուժ կիրառելով, ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման են ենթարկել պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ