Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ, հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ եղանակային խստաշունչ պայմաններն ու թանձր մառախուղը դժվարացրել են փրկարարական խմբերի աշխատանքը։
Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջանի նահանգի Բրազին և Արդեշիրի գյուղերի միջև ընկած հատվածում։
Հաղորդվում է, որ ուղղաթիռում, բացի Ռաիսիից, եղել են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիկ Ռահմատին, իմամ Հոջաթ ալ Իսլամ ալ Հաշեմը և մի շարք այլ անձինք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը