13 05 2024

«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ



Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանն էլ իր ֆեյսբուքյան էջով քաղաքացիներին է վիրավորում ամուսնու վարքը ներկայացվող տեսանյութի տակ։ Բացի անտակտ խոսքերից ու վիրավորական բառերից, մարդկանց կանչում է հաշվեհարդար տեսնելու։

Փաստորեն ոստիկաններին օգնության են հասել իրենց կանայք։ Ամուսնինները փողոցում են քաղաքացիներին կոպտում, վիրավորում և բիրտ ուժ կիրառում, կանայք էլ՝ սոցիալական հարթակներում։

Ավելի ուշ նկատեցինք, որ Լիլիթ Խառատյանը հեռացրել է իր թողած մեկնաբանությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ