Կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում մայթին նստած ակցիայի մասնակցին:
Հարցին թե, ինչո՞ւ են բերման ենթարկում մայթեզրին նստած քաղաքացիներին, կարմիրբերետավորները պատասխանեցին, որ նրանք ճանապարհ էին փակել:
Բիրտ ուժ կիրառելու մասին հարցին ի պատասխան էլ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանն ասաց. «Բիրտ ուժ երևի չեք տեսել, ձեր գործով զբաղվեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը