25 04 2024

Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ

Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ

Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք, ես տենց մարդ չեմ ճանաչում: Վերևում նստած ամեն ինչը կատավարում են, թո՛ղ գան ժողովրդի վճակը տեսնեն: Կիրանցի  բնակիչներն ի պատասխան լրագրողի հարցին, թե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ սահմանազատման արդյունքում գյուղացիները չեն հայտնվելու թիրախում, ասացին, որ նրան չեն ճանաչում:

«Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն էս սահմանին դնեն, նորակառույց դպրոցի տեղը դնեն, որը 50 մետր ա հեռու սահմանից, ու ամեն առավոտ 9-ին գնան էդտեղ գործի: Տենանք իրանց դուր ա գալի՞ս»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը, որը մյուս գյուղացիների հետ Կիրանցի կամրջի մոտ կանգնած սպասում է ականազերծման աշխատանքներն իրականացնողների գալուն:

Նրա պնդմամբ, գյուղացիների հողերի սեփականության վկայականները տարել են Երևան և ցույց տվել պատկան մարմիններին, վերջիններս սակայն, ասել են, որ դրանք կեղծ են: Գյուղացիները զայրացած են՝ ինչպե՞ս կարող են կեղծ լինել այն վկայականները, որոնք հենց պետությունն է տվել իրենց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ