Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գյումրի քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։
Shamshyan.com-ը հայտնում է, որ քաղաքացին այդ քայլին դիմել է ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են նրա ինքնությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը