Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.
«Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է։
Խոշտանգման վերաբերյալ քննություն, այն էլ ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, դա ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում է։
Դեռ երեկ պետք է նախաձեռնված լիներ քրեական վարույթ, արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները, զննվեր ավտոմեքենան, առգրավվեին նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկների ձայնագրությունները ու էլի բազմաթիվ քննչական գործողություններ...
Ծառայողական քննություն: Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը