12 04 2024

Վթարի հետևանքով մահացած չորս զինծառայողները ժամկետայիններ էին

Վթարի հետևանքով մահացած չորս զինծառայողները ժամկետայիններ էին

NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին։

Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։ 

Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 20-ամյա ժամկետային Սլավիկ Վարդանի Վարդանյանը Վանաձորից էր։

NEWS.am-ին պատմեցին, որ Սլավիկը իրենից մեծ մեկ քույր ուներ։

«Խեղճ, հասարակ ընտանիք էր։ Վարձով էին ապրում»,- պատմեցին մեզ։

Ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր: 
NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի համայնքապետ Ռուբեն Զուլոյանը պատմեց, որ Արեգը մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել: 

Նա մեկ քույր եւ եղբայր ունի։ Քույրն ուսանող է, կրտսեր եղբայրը՝ դպրոցական։ Արեգի հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում, մեկ շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ