12 04 2024

ՔՊ-ն չարաշահել է վարչական ռեսուրսն հեղափոխությունից ի վեր աննախադեպ մասշտաբներով. զեկույց

ՔՊ-ն չարաշահել է վարչական ռեսուրսն հեղափոխությունից ի վեր աննախադեպ մասշտաբներով. զեկույց

 

«Քաղաքացիական պայմանագրի» սահմանադրական մեծամասնությունը թույլ է տալիս առանց դիմադրությանկառավարության բոլոր օրակարգերը խորհրդարանում անցկացնել, ինչը զսպումների և հակակշիռների խորհրդարանական համակարգի բացակայության ռիսկեր է պարունակում, հատկապես վարչապետի ՝ Սահմանադրությամբ նախատեսված լայն լիազորությունների պատճառով։ Այս մասին նշվում է է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2023թ․ սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություներին՝ որպես գլխավոր ներքաղաքական իրադարձություն։ «Դրանք կարող են դիտվել որպես վստահության միջանկյալ փորձություն նախորդ՝ 2021 թվականի համապետական խորհրդարանական ընտրությունների և 2026 թվականի գալիք ընտրությունների միջև։ Թեև Երևանի ընդդիմությունը հայտնի է, որ ավելի ուժեղ է, քան մյուս մարզերում, այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիրը» կարողացավ ավելի շատ ձայներ հավաքել, քան ցանկացած այլ կուսակցություն, սակայն կուսակցությունը չհասավ քաղաքապետ նշանակելու համար անհրաժեշտ շեմին»,- նշվում է զեկույցում՝ արձանագրելով, որ անգամ «Հանրապետություն»  կուսակցության հետ կոալիցիան հնարավորություն չտվեց իշխանություն ձևավորել։

Իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է․ «Քաղաքն այժմ կառավարվում է փոքրամասնության խորհրդի կողմից»:

Անդրադարձ է կատարվել այլ քաղաքներին ևս, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» վերցրել է իշխանությունը՝ ձևակերպելով այսպես․ ««Քաղաքացիական պայմանագիրը» ցույց է տվել իր «քաղաքական ուժը» նաև այլ քաղաքների քաղաքային խորհուրդներում՝ որոշ դեպքերում շարունակելով ընդդիմադիր քաղաքապետերի հանդեպ կասկածելի տակտիկաներ կիրառելու պրակտիկան»։

Նշվում է, որ թեև ընտրական գործընթացն ընդհանուր առմամբ դրական գնահատական է ստացել տեղական և միջազգային դիտորդների կողմից, սակայն արձանագրում է․ «Իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը՝ թավշյա հեղափոխությունից ի վեր աննախադեպ մասշտաբներով»։

Զեկույցն ամբողջությամբ՝այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ